Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ՝ «ՄԵԴԻՉԻ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Մշակույթ

Անվանի հայ նկարիչ եւ քանդակագործ Էմիլ Գազազը 2003 թվականի դեմտեմբերին Իտալիայում կազմակերպված միջազգային 4-րդ բիենալեի փակման արարողության ժամանակ արժանացավ «Մեդիչի» մրցանակին:

Արվեստագետն այս անգամ աչքի է ընկել «Սուրբ Պետրոսի սեղանը» քանդակով:

Միջազգային բիենալեի ժամանակ Էմիլ Գազազը ներկայացրել է 3 բրոնզե քանդակ եւ երկու նկար:

Բացի քանդակագործության ասպարեզում մրցանակ ստանալուց Գազազը արժանացել է նաեւ քննադատների բարձր գնահատականի:

Ի դեպ, Գյումրիում ծնված 50-ամյա արվեստագետը ներկայումս՝ 1980 թվականից սկսած, ապրում է ԱՄՆ-ում: