Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Հասարակություն

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթ: 2000թ-ի հոկտեմբերին ընդունված օրենքում կարճ ժամանակահատվածում կատարվեցին փոփոխություններ եւ լրացումներ: Դրանց ընդհանուր տրամաբանությունը հետեւյալն էր. այնպես անել, որ մասնավոր կայանները իշխանությունների կողմից ճնշումների չենթարկվեն:

Օրենքի քննարկումների ժամանակ հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը բացառել էր, որ հանձնաժողովի ներկա կազմը կդառնա գործիք:

Մրցույթի մասին խոսելիս Ռոբերտ Քոչարյանը շեշտում է, որ հանձնաժողովն անկախ է: Նրա խոսքերը լավագույնս կարող են հաստատել միայն հանձնաժողովի կայացրած որոշումները: