Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՊԵՏՔ Է ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

Քաղաքականություն

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծում է , որ քաղաքական ուժերը պետք է տեղյակ լինեն արտաքին քաղաքականությունից եւ այդ պատճառով էլ չմերժեց Հայաստանի ժողովրդավարական ազատական միության հրավերը: Հանդիպմանը լրագրողների մասնակցությունը նախատեսված չէր:

Քննարկվեցին տարածաշրջանային հարցեր, Ղարաբաղյան հիմնախնդիրը: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե Հայաստանում Միացյալ Նահանգների զորքերի տեղակայումը արդյոք չի նշանակում, որ Հայաստանը Ռուսաստանը փոխարինում է ԱՄՆ-ով ,- պարոն Օսկանյանը պատասխանեց . «Մեր անվտանգության առանցքը այսօր Ռուսաստանն է»: