Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

17- ԱՄՅԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ԿՓՈՐՁԱՐԿՎԻ «ՄԱՆՉԵՍԹԸՐ ՍԻԹԻՈՒՄ»

Սպորտ

Հավաստի աղբյուրների համաձայն Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականների անդամ 17-ամյա խաղացող Էդգար Մանուչարյանի ծառայություններով հետաքրքրված է անգլիական հայտնի «Մանչեսթըր Սիթի» ակումբը:

2003թ. դեկտեմբերին Մանուչարյանը հաջող փորձաշրջան անցավ ֆրանսիական «Օլիմպիկում» եւ թվում էր հունվարից հանդես կգա այդ հեղինակավոր թիմում, սակայն ֆրանսիացիները «Փյունիկին» կոնկրետ առաջարկ չարեցին եւ պատանի ֆուտբոլիստը մնաց Երեւանում:

Էդգար Մանուչարյանը չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է 2 անգամ դառնալ Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ գավաթակիր: 2003թ. ճանաչվել է Հայաստանի 2-րդ ֆուտբոլիստ: Ներկայումս նա համարվում է Հայաստանի 17, 19 եւ 21 տարեկանների հավաքականների անդամ: Նրա փայլուն խաղի շնորհիվ 17 եւ 19 տարեկանների հավաքակնները հաջող հանդես եկան Եվրոպայի առաջնության ընտրական խմբային մրցաշարի 1-ին փուլում: 2002թ. Մանուչարյանը 15-տարեկանում հրավիրվեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականը, բայց դեռ երկրի գլխավոր թիմում հանդես չի եկել: