Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԻ» ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ

Սպորտ

Այսօր Մոսկվայում մեկնարկեց «Համագործակցության չեմպիոնների գավաթի» խաղարկության 12-րդ խաղարկությունը C խմբում ընդգրկված Երեւանի «Փյունիկը» անհաջող մեկնարկեց` 1-ին տուրում 0:1 հաշվով զիջելով Տալինի «Ֆլորային»: Էստոնացիներին հաղթանակ պարգեւեց Վյաչեսլավ Զախովեյկոն, որը 33-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց տուգանային հարվածը: Այս խմբի մյուս խաղում մրցեցին Կիեւի « Դինամոն» եւ Աշխաբադի «Նիսան»: Նրանց մրցավեճը ավարտվեց 1:1 հաշվով:

Հունվարի 18-ին 18:00 «Փյունիկը» կմրցի «Դինամոյի» հետ: