Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՏԵՍԱԵՐԻԶԸ ՄՈՆՏԱԺՎԱԾ Է

Հասարակություն

Հոկտեմբերի 27-ի տեսաերիզը մոնտաժված է, - այս եզրակացության են եկել ռուս փորձագետները, - այսօր հայտարարեց Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը:

Օլեգ Յունոշեւը նաեւ տեղեկացրեց, որ տեսաժապավենը Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ Հանրային հեռուստատեսության հանձնաժողովի նախագահ Տիգրան Նաղդալյանից առգրավվել է ոչ թե նույն օրը, ինչպես որ անհրաժեշտ էր անել, այլ հանցագործությունից միայն 4 օր հետո, իսկ գործին կցվել է որպես իրեղեն ապացույց ոճրագործությունից 9 ամիս անց:

Օլեգ Յունոշեւը նաեւ անհասկանալի է համարում այն հանգամանքը , որ գործին կցվել է ոչ թե ԱԺ-ում նկարահանված 51 րոպե գոյություն ունեցող նյութը, այլ միայն 9 րոպե 38 վայրկյանը:

Այնուամենայնիվ, դատարանը նպատակահարմար չի գտնում տեսաժապավենի փորձաքննության ուղարկելը, ինչը առնվազն տարօրինակ է, - համարում է Յունոշեւը:

Օլեգ Յունոշեւը նկատեց նաեւ, որ ինքն անհայտ անձանց կողմից հետապնդվում է: Վերջում ռուս փաստաբանը հայտարարեց. գործում ներգրավված մարդիկ միակ մեղավորները չեն: