Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՖԱ-Ի ԵՒ ՈՒԵՖԱ-Ի ՆԱԽԱԳԱՆԵՐԻ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ

Սպորտ

Հունվարի 17-ին մեկնարկելիք «Համագործակցության չեմպիոնների գավաթի» 12-րդ խաղարկությանը հրավիրված պաշտոնական հյուրերի թվում են նաեւ ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի նախագահներ Զեպ Բլատերը ու Լեյնարտ Յոհանսոնը:

Մոսկվա կժամանի նաեւ ՖԻՖԱ-ի նախագահի օգնական լեգենդար Միշել Պլատինին:

Հունվարի 17-ին Զեպ Բլատերը կհանդիպի ԱՊՀ երկների ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահների հետ: Այս կապակցությամբ Մոսկվա է մեկնում նաեւ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որի հրավերով 2003թ. մայիսին Զեպ Բլատերը ժամանել էր Երեւան:

Բլատերը եւ Հայրապետյանը կքննարկեն տարածաշրջանում ֆուտբոլը զարգացնելու հետ կապված հարցեր:

Հունվարի 18-ին արդեն ՈւԵՖԱ-ի նախագահ Լեյնարտ Յոհանսոնը կհանդիպի ազգային ֆեդերացիաների նախագահների հետ: