Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Սպորտ

Վեյկ ան Զեի սուպերմրցաշարի 5-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով հաղթանակ տոնեց շախմատի Ռուսաստանի առաջնության չեմպիոն Իվան Սոկոլովի նկատմամբ:

Այսօր Հակոբյանը սեւերով կխաղա հունգարացի Պետեր Լեկոյի հետ։

Այսպիսով հայ գրոսմայստերը արդեն վաստակել է 2,5 միավոր եւ Սվիդլերի, Բարեեւի, Վան Վելիի հետ բաժանում է 6-րդ հորիզոնականը:

Իսկ մրցաշարը 3-ական միավորներով շարունակում են գլխավորել Կրամնիկը, Անանդը, Լեկոն, Ադամսը եւ Թոփալովը: