Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՆ...

Քաղաքականություն

Այսօր ՀՀ Կառավարությունը հաստատեց Հայաստանից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրումը եւ առուվաճառքը( թրաֆիկինգ) կանխելու հայեցակարգն ու 2004-2006 թթ.գործողությունների ազգային ծրագիրը:

Այսօրգործադիրը ընդունել է որոշում, որով սահմանվում է, որ 2004 թվականի հունվարի 15-ից կիրառության մեջ են դրվում Հայաստանում արտադրվող ոգելից խմիչքի, էթիլային սպիրտի եւ ծխախոտի արտադրանքի դրոշմավորման համար «2004» թվագրումով ակցիզային դրոշմանիշեր:

Այսօր կառավարության անդամները համաձայնություն են տվել «Կոսովոյի ուժերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի հրաձգային դասակի մասնակցության մասին, ինչպես նաեւ հրաձգային դասակի մասնակցության հետ կապված ֆինանսական հարցերով համաձայնագրերի կնքման առաջարկություններին: