Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԻ» ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄՐՑԱՇԱՐԸ ԱՌԱՆՑ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ

Սպորտ

Ինչպես հայտնի է հունվարի 17-ին Մոսկվայում մեկնարկելու է ԱՊՀ երկրների չեմպիոնների գավաթի 12-րդ խաղարկությունը: «Համագործակցության չեմպիոնների գավաթի» 2004թ, խաղարկությունը չի ունենա մրցանակային հիմնադրամ: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Ֆուտբոլի Միության ղեկավարները:

Մրցաշարի նկատմամբ հետքրքրությունը բավականին նվազել է, քանի որ Ռուսաստանի չեմպիոն ԲԿՄԱ-ն որոշել է մրցել իր 2-րդ կազմով, ուստի ռուսական հեռուստաընկերությունները հրաժարվել են հեռարձակել ԱՊՀ չեմպիոնների հանդիպումները:

Մարզասերները խաղերը կարող են դիտել միայն արբանյակային ալիքների միջոցով։ Մրցաշարը հեռարձակելու հնարավորություն են ստացել նաեւ Վրաստանի եւ Ուզբեկստանի հեռուստաընկերությունները:

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Մոսկվա է մեկնելու մի քանի նոր ֆուտբոլիստներով, որոնք հրավիրվել են հայկական առաջատար ակումբներից, սակայն նրանք թիմին կօգնեն միայն «Համագործակցության չեմպիոնների գավաթի» խաղարկությունում հաջող հանդես գալու համար, իսկ մրցաշարի ավարտից հետո կվերադառնան իրենց ակումբներ: