Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԶԵԿՈՒՑԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Քաղաքականություն

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հրավերով պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը, որը հունվարի 14-ին հանդիպեցին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ժան Լուի դե Բրեի հետ:

ԱԺ լրատվական ծառայությունը կարեւորել է, որ հանդիպումն անցել է լիակատար փոխըմբռնման մթնոլորտում: Ժան Լուի դե Բրեն պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցելու իր հայ գործընկերներին բոլոր ծրագրերում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ տարածաշրջանային զարգացմանը: Նշվեց, որ Հայաստանն արդեն կատարել է ԵԽ-ում ստանձնած պարտավորությունները` մահապատժի վերացումը, այլընտրանքնային ծառայության, զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքների ընդունումը, սոցիալական խարտիայի վավերացումը եւ այլն, 2004թ. ընթացք կստանան սահմանադրական ու ընտրական բարեփոխումները:

Ֆրանսիացի պատգամավորների խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ տարածաշրջանային խնդիրներին, այն է` հարաբերությունները հարեւանների հետ:

Նշվեց, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը կողմնակից է բանակցությունների միջոցով հարցի խաղաղ կարգավորմանը: