Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԱՂԱՑԱՆԿԸ ԿՈՐՈՇՎԻ ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ

Սպորտ

Հունվարի 15 եւ 16-ին Ամստերդամում կորոշվի 2006թ. աշխարհի առաջնության ընտրական 1-ին խմբի խաղացանկը:

Հիշեցնենք, որ այս խմբում են ընդգրկված Հայաստանի, Չեխիայի, Հոլանդիայի, Ռումինիայի, Ֆինլանդիայի, Մակեդոնիայի եւ Անդորրայի հավաքականները:

Հայկական պատվիրակության կազմում Ամստերդամ կմեկնեն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը եւ հավաքականի տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը:

Կողմերից յուրաքանչյուրը կներկայացնի խաղացանկի իր տարբերակը եւ եթե պատվիրակությունները ընդհանուր հայտարարի չգան, ապա ՖԻՖԱ-ն կպարտադրի իր տարբերակը: