Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՐԿԻՆ ՎԱՐԿԵՐ

Տնտեսություն

«Հայաստանում աղքատության ցուցանիշը վերջին տարիների ընթացքում 48%-ից չի նվազել եւ այս տարվա ընթացքում մեր իրականացվող ծրագրերը նվիրված են լինելու այս խնդրի արագ լուծմանը», - այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը:

Պարոն Ռոբինսոնը տեղեկացրեց, որ այս տարի Համաշարհային բանկը պետական ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրի 12 միլիոն դոլար վարկ տեղական իշխանությունների աշխատանքների համար, 16,6 միլիոն դոլար վարկ՝ առողջապահության ոլորտին, մասնավորապես, Հայաստանում ընտանեկան բժշկության զարգացման համար, 20 միլիոն դոլար՝ կրթական բարեփոխումների ծրագրի իրականացման համար, 20 միլիոն դոլար՝ ջրային տնտեսության ցանցի վերականգման համար, 4-5 միլիոն դոլար՝ կենսաթոշակների ծրագրի իրագործման համար, որը ըստ պարոն Ռոբինսոնի, հիմնականում կտրամադրվի կենսաթոշակային ծածկագրերի ստեղծման խնդրի համար:

Բոլոր վարկերը տրամադրվելու են 40 տարվա մարման ժամկետով եւ 10 տարիների ընթացքում անտոկոս օգտագործելու պայմանով: