Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ ՍՏԱՄԲՈՒԼԻՑ

Քաղաքականություն

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը չի կարողանալաու մասնակցել Բաքվում կայանալիք «Համատեղ լավագույն ջանք 2004» ՆԱՏՕ-ի զորավարժության նախնական պլանավորման կոնֆերանսին։

Ադրբեջանական իշխանույթյունների պահանջով եւ միջամտությամբ հայկական պատվիրակությունը այսօր երեկոյան Ստամբուլի օդանավակայանից կվերադառնա հայրենիք։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է այս արարքը՝ գտնելով, որ այն հակասում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին։

«Ադրբեջանական իշխանությունների այս աննախադեպ քայլը հարցականի տակ է դնում ործընկերության այն հիմնական նպատակների իրականացումը, որոնք ուղղված են եվրոատլանտյան տարածաշրջանի ազգերի եւ մասնավորապես Հարավային Կովկասի պետությունների միջեւ փոխվստահության եւ երկխոսության ընդլայնմանը», - այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանը։

Չնայած Ադրբեջանի ցուցաբերած նման անընդունելի վարվելակերպին, ըստ նախարարի, Գործընկերության շրջանակներում Հայաստանը շարունակելու է գործադրել ամեն ջանք տարածաշրջանային համագործակցությանը նպաստելու համար։

ՀՀ ԱԳ նախարարն այսօր նաեւ հույս հայտնեց, որ «ործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անդամ պետությունները սկզբունքայնություն կցուցաբերեն եւ կձեռնարկեն համապատասխան քայլեր հետագայում Ադրբեջանի նման գործելակերպը կանխելու համար։

Իսկ ինչո՞ւ ՆԱՏՕ-ն հանդուրժեց Ադրբեջանի այսպիսի վարվելակերպը՝ այս հարցին Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ ՆԱՏՕ-ն չէր կարող ստիպել Ադրբեջանին հյուրընկալել Հայաստանին իր տարածքում. «Սուվերենության գործոնը նույնիսկ ՆԱՏՕ-ի շրջանակներում ավելի գերիշխող է»։