Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼԱԴԱ»-Ն ԵՎ «ԳԱԶ»-Ը, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԹԱՆԿԱՆԱՆ

Տնտեսություն

Չի բացառվում, որ Հայաստան ներմուծվող «Լադա» եւ «Գազ» մակնիշի ավտոմեքենաների գները բարձրանան: Ելնելով Հայաստանի տնտեսական շահերի եւ ներքին շուկայի պաշտպանվածության նկատառումներից` Մաքսային կոմիտեն որոշում է կայացրել «Արմենիա Լադա» եւ «Կարկոմավտո» ընկերությունների ներմուծած մեքենաները մաքսազերծվել 91 հոդվածով, այսինքն` մաքսազերծելիս հիմք է ընդունվում շուկայում գործող գինը:

Մաքսային կոմիտեյի եւ նշված ընկերությունների միջեւ վիճաբանությունը քննության է դրված առաջին ատյանի դատարանում: Ըստ հայցվոր կողմի բերած փաստարկների, երբ մաքսային կոմիտեն է մեքենաներ գնում հիշյալ ընկերություններից մաքսազերծումը կատարվում է 87 հոդվածի համաձայն, այսինքն հիմք է ընդունվում գործարքի պայմանագրային գինը: