Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԲԱՔՈՒ ՉԵՆ ԺԱՄԱՆԵԼ

Քաղաքականություն

Այսօր գիշերվա ժամը 3-ի դրությամբ երեք հայ բարձրաստիճան զինվորականները Բաքու չեն այցելել: Երեկ գիշեր Բաքվում հրավիրած ասուլիսում հայերին պատանդ վերցնելու մտադրության մասին է հայտարարել «Ղարաբաղի ազատագրության բանակ» ծայրահեղական կազմակերպության ղեկավարությունը:

ՀՀ ՊՆ լրատվական կենտրոնի ղեկավար Սեյրան Շահսուվարյանը տեղեկացնում է, որ հայերի Բաքու չայցելելու պատճառները տեխնիկական են:

Ըստ նրա, մեր զինվորականներն այժմ գտնվում են Թուրքիայի Ստամբուլ քաղաքում եւ այսօր ժամը 20-ին կժամանեն Բաքու: