«Ա1+»-Ի ԼՐԱԳՐՈՂ ՌՈՒԶԱՆ ԱՄԻՐՋԱՆՅԱՆԸ` ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 12-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ-ի եւ մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարած բնապահպանական թեմաներով լրագրողական մրցույթի արդյունքների ամփոփումը:
Մասնակիցներին ողջունեց եւ ձեռնարկի կարեւորության մասին նշեց ՀՀ-ում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Պրյախինը: Հաղթողներին տրվեցին դրամական պարգեւներ:
Հեռուստատժուռնալիստիկայի ոլորտում առաջին մրցանակին արժանացավ Հրաչյա Պապինյանը /Անկյուն+3/, երկրորդին` Ռուզան Ամիրջանյանը /Ա1+/ եւ երրորդին` Հակոբ Բադալյանը /ԱՐ/.
Հրապարակված հոդվածների համար առաջին մրցանակը տրվեց Ինգա Զարաֆյանին, երկրորդը` Արթուր Հովհաննիսյանին եւ երրորդը` Կարինե Դանիելյանին:
Ռադիոժուռնալիսիկայի ոլորտում առաջին մրցանակին արժանացան Զարե Սաֆարյանն ու Հեղինե Բունիաթյանը, երկրորդին` Հասմիկ Մանուկյանը, իսկ երրորդին` Աստղիկ Ավետիսյանը: