Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թույլ չեն տալիս հանդիպել Գասպարիին

Քաղաքականություն
9a3fb666cb05b9c240b830c3da95c6e5

Այս պահին ՀԱԿ ակտիվիստները հավաքվել են Ոստիկանության «Կենտրոնի» բաժնի մոտ:

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիայի ու ոստիկանության միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության բաժին էր բերման ենթարկվել ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին:

Նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանին ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս մուտք գործել շենք եւ հանդիպել իր պաշտպանյալի հետ:

Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը` ոստիկանները պատճառաբանում են, որ ներսում խորհրդակցություն է «Կենտրոն» բաժնի ոստիկանության ղեկավարի մասնակցությամբ եւ այս պահին հնարավոր չէ մուտք գործել ոստիկանության շենք: