Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾՈՎ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ ՎՌԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԽՈՍԵԼ

Հասարակություն

Հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալ Վռամ Գալստյանը, որ մինչ օրս պատասխանում էր մեղադրողի հարցերին, այսօր որոշեց լռել: Դատական նիստի մասնակիցները մատնանշում են մեկ պատճառ - նա հրահանգը ստացել, որ չխոսի: Փաստաբան Օլեգ Յունոշեւը նկատեց, որ բոլոր ամբաստանյալները գործում են նույն սցենարով. սկզբում կարդում են իրենց գրած ցուցմունքը, հետո պատասխանում որոշ հարցերի, հետո որոշում լռել:

Այսօր Գալստյանը մյուսների պես խոստացավ հետո խոսել, երբ կգա պահը: Հիշեցնենք, որ նրա ցուցմունքները բացահայտորեն հակասում են Հունանյան եղբայրների ցուցմունքներին:
Դատավարությունը կշարունակվի մարտի 27-ին: