Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոստանջյանին տեղափոխել են «Նուբարաշեն»

Քաղաքականություն
0f8e2beadcb0754e8ca70599a5fdeb9e

Այսօր առավոտյան ժամը 10-ին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գնացել է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկ` ԱԱԾ շենք:

Այստեղ նա տեղեկացել է, որ իր եղբայրն այնտեղ է և փոխանցել է եղբոր հագուստները:

Պահանջել է մուտք գործել մեկուսարան, սակայն նրան կրկին արգելել են:

Ժամը 11.30-ին այդ հիմնարկի պետ Զաքարյանը զանգահարել է Զարուհի Փոստանջյանին և հայտնել, որ նա կարող է մուտք գործել մեկուսարան:

Զարուհի Փոստանջյանն այդ հեռախոսազանգից հետո գնացել է մեկուսարան և տեղեկացել, որ իր եղբորը` Տիգրան Փոստանջյանին, այսօր ժամը 11.30-ին, համաձայն ԱԱԾ քննչական վարչության 01.03.2011, # 81536 գրության տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:

Փաստաբան Հայկ Ալումյանն այս տեղափոխումը մեկնաբանում է որպես Տիգրան Փոստանջյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի քրեական տարրերի միջոցով ճնշում գործադրելու փորձ: