Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՅՈՒՋԵՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ

Քաղաքականություն

Այսօր ԱԺ-ն 96 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2004 թվականի պետական բյուջեի մասին օրենքը: Դեմ քվեարկած պատգամավորներն «Արդարություն» խմբակցության նիստին ներկա անդամներն էին: Իսկ «Ազգային միաբանություն» խմբակցությունից նիստին ներկա էր միայն Գագիկ Կոստանդյանը, որը բյուջեին կողմ քվեարկեց եւ անմիջապես դուրս եկավ դահլիճից: Նա հավանաբար անսաց վարչապետի խնդրանքին, որը շնորհակալություն հայտնեց կոալիցիայի կուսակցություններին ու ՄԱԿ եւ «Ժողովրդական պատգամավոր» խմբերին առաջարկությունների համար, ապա խնդրեց ընդունել բյուջեի նախագիծը:

Ի դեպ, ԱԺ-ի քննարկումների հետեւանքով բյուջեում ավելացավ 5 մլրդ դրամ: Ըստ վարչապետի, այս բյուջեն տարբերվում է նախորդ բոլոր բյուջեներից եւ հնարավորություն կտա ստեղծել այնպիսի պայմաններ, որ մեր արտագաղթած հայրենակիցները վերադառնան Հայաստան:

Պատգամավորները բուռն ծափերով ընդունեցին բյուջեն եւ կառավարությանը մաղթեցին բյուջեի կատարում: Այսօր ԱԺ-ն երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց նաեւ անցնող տարում առաջին ընթերցմամբ ընդունած 36 նախագծեր:

Այսպիսով, ԱԺ աշնանային նստաշրջանն ավարտեց իր գործունեությունը: