Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՈՒԳԱՆՔԸ ԱԶԴԵ՞Ց ՎԱՍԻԼԱԿԻՍԻ ՎՐԱ

Քաղաքականություն

Դատական ակտերի հարկադիր կատարման վարչությունը վերջերս վարչական տույժ էր սահմանել «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար եորգիաս Վասիլակիսի համար: Պարոն Վասիլակիսը հայաստանի Հանրապետությանը պետք է մուծի 200 հազար դրամի չափով տուգանք, քանի որ հրաժարվել էր կասեցնել սակագների թանկացման գործընթացն ու վերսկսել կանխավճարների ընդունումը: Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում տիրող ներկայիս վիճակն հետեւյալն է. «ԱրմենՏել»-ը որոշել է պահպանել հեռախոսային խոսակցությունների ներկայիս սակագինը եւ վերսկսվել է կանխավճարների ընդունումը:

Միակ փոփոխությունն այն է, որ 2004 թվականի հունվարի 1-ից վերանայվելու է կանխավճարների չափը:

Անհատներից կանխավճարը կգանձվի 4800 դրամի չափով՝ ներկայիս 3 600 դրամի փոխարեն, իսկ իրավաբանական անձանց համար կանխավճարի չաձը կբարձրանա մինչեւ 7 500 դրամ: