Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՍ ՄԵԿ ՆԻՍՏ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ԱՌԱՋ

Քաղաքականություն

2003 թվականի ավարտից մեկ շաբաթ առաջ` Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, ՀՀ Ազգային Ժողովը ստիպված է գումարել եւս մեկ արտահերթ նիստ, քանի որ պատգամավորները չեն հասցրել կատարել բոլոր աշխատանքները:

Վաղը պատգամավորներին սպասում է բավական ծանր աշխատանք. արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են չորս տասնյակին հասնող օրենքների եւ օրինագծերի եւ 2 միջազգային պայմանագրերի վավերացման քննարկումները:

Ի դեպ, վաղվա աշխատանքների ժամանակ խորհրդարանականները արդեն երկրորդ ընթերցմամբ առանձին-առանձին կքննարկեն եւ այնուհետեւ կքվեարկեն «հարկային փաթեթով» ներկայացված օրենքներում առաջարկվող փոփոխությունները: