Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՆ Ի ՏԵՍ

Քաղաքականություն

Հաջորդ տարի տեղի կունենան Եվրոպական պառլամենտի ընտրություններ: Դրանց չեն կարող մասնակցել ծայրահեղական կուսակցությունները: Ըստ ԳԴՀ ազատական-ժողովրդավարական կուսակցության անդամ Միխայիլ Լինկի, «սա քաղաքական ծուղակ է», քանի որ այդպիսի հստակ սահմանում չկա:

Նաումանի հիմնադրամի եւ ՀՀՇ-ի կազմակերպած սեմինարի ժամանակ պարոն Լինկը մանրամասն պատմեց, թե ինչպես են գործում կուսակցությունները Գերմանիայում: Նրա խոսքերով, Գերմանիայում կուսակցությունները գործում են առանց պետական գրանցման:

Այստեղ մոտ 300 կուսակցություններ կան, որոնցից ընտրություններին մասնակցել են 26-ը: Ընտրություններում 0,1 տոկոսից ավելի ձայն հավաքած կուսակությունները յուրաքանչյուր ձայնի համար ստանում են 60 ցենտ: Այս գումարը տրվում է ոչ թե մեկ անգամ, այլ ամեն տարի` մինչեւ հաջորդ ընտրությունները:

«Կուսակցությունների բախտը պիտի կախված լինի ոչ թե օրենքներից ու վարչախմբից, այլ երկրի քաղաքացիներից»,- ասում է Միխայիլ Լինկը:

ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի կարծիքով, Հայաստանում բոլորովին հակառակն է: Ըստ նրա, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը սահմանափակում է կուսակցությունների գործունեությունը, նրանց համար ստեղծում անհավասար պայմաններ: