Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ Է ԴՆՈՒՄ

Քաղաքականություն

Միացյալ Նահանգներից երեկ վերադարձած պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը իր այցը հաջող է գնահատում: Կա համագործակցության 3 ոլորտ. կադրերի պատրաստում, հայկական խաղաղապահ զորքերի կազմավորում եւ Միացյալ Նահանգների օգնությամբ Զինված ՈՒժերում Կապի համակարգի բարելավում:

Պաշտպանության նախարարը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգների համար ռուսական զորքերի ներկայությունն այստեղ խոչընդոտ չէ: ԱՄՆ-ը նպատակ չունի փոխարինելու ՌԴ զորքերին այստեղ:

Հայ- ամերիկյան ռազմական խորհրդակցությունների արդյունքում փոխնախարարների մակարդակով ստորագրվել է համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ: Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության հետ կազմվելու է ռազմական շփումների ծրագիր:
Հայ — ամերիկացի զինվորականների հաջորդ հանդիպումը կայանալու է 2003թ-ի գարնանը՝ Երեւանում: