Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԱՐԵՄՈՒՏԻՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ ՊԱՀԸ

Քաղաքականություն

Տարվա վերջում բավական կոշտ հայտարարությամբ եւ նախաձեռնությամբ հանդես է գալիս Գառնիկ Մարգարյանի գլխավորած «Հայրենիք» ժողովրդական ճակատը: Կառույցի անդամները դատապարտում են երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական մթնոլորտը, Արցախյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ողբերգական» որակված վիճակից դուրս գալու միակ ելքը «Հայրենիք»-ի անդամները տեսնում են միայն «իշխանությունների դեմ ուղղված ժողովրդական լայն զանգվածների կազմակերպված եւ միասնական ընդվզման մեջ»: Այդ նպատակով Ճակատը սկսել է ձեւավորել քաղաքացիական կոմիտեներ: Կառույցի անդամների հավաստմամբ, նմանատիպ կոմիտեներ արդեն ստեղծվել են Հայաստանի նախկին 37 շրջաններում եւ մայրաքաղաքի բոլոր համայնքներում:

«Ազգային Զարթոնք»-ին, ըստ ամենայնի, մեծապես նպաստել է Արցախյան հիմնահարցը, որի շրջանակներում սկսել է շահարկվել ՀՀ տարածքների հարցը:

«Հայրենիք» Ժողովրդական Ճակատի ավագանու հայտարարության մեջ ասված է. «Զայրացուցիչ է իշխանությունների ազգադավ պատրաստակամությունը` հրաժարվել հայկական պատմական տարածքներից եւ քաղաքական բանակցությունների առարկա դարձնել ՀՀ տարածքները»:

Կառույցում գտնում են, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը պետք է կիսեն նաեւ ներկա կոալիցիոն իշխանությունը ներկայացնող ՀՅԴ, Հանրապետական եւ «Օրինաց Երկիր» կուսակցությունների ղեկավար մարմինները: