Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԿԱՆԱՆՑ ՔՎՈՏԱՆԵՐԸ

Հասարակություն

«Մեր կազմակերպությունը կոչված է աջակցել կանանց եւ պաշտպանել նրանց իրավունքները»: Այսպես ներկայացրեց Սոցինտերն կազմակերպության դերը քարտուղար Մարլենա Հաասը : 1907 թ-ից կազմակերպության անդամն է նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը:

ՀՅԴ-ի հրավերով Հայաստան եկած տիկին Հաասը ունենալով հանդիպումներ 2 կին փոխնախարարների եւ կանանց 2 կազմակերպությունների հետ եկել է այն եզրակացության, որ պետք է ավելացնել հայ կանանց քվոտաները Աժ-ում: Խորհրդարանի 97 տոկոսը տղամարդիկ են եւ ղեկավարում են մի պետություն, որի 50 տոկոսից ավելի բնակչությունը կանայք են, սա անարդար է , գտնում է նա: