Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակություն

Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում այսօր ցուցմունք տվեցին Մուշեղ Սաղաթելյանի գործով տուժողներ ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը եւ Ներքին Գործերի համակարգի նախկին աշխատակից Մկրտիչ Մեղավորյանը: Վերջիններս պնդում էին, որ իրենց ծեծի են ենթարկել Մուշեղ Սաղաթելյանը եւ էլի մի քանի հոգի:

Աղասի Արշակյանը իրեն ոչ թե տուժած է համարում Սաղաթելյանից, այլ վիրավորված եւ պատրաստ է ներել ամբաստանյալին, եթե վերջինս ներողություն խնդրի իրենից: «Թույլ տվեք ճաղավանդակում գտնվող ամբաստանյալին մի քանի անգամ բռունցքով հարվածեմ, որից հետո որեւէ պարտք ու պահանջ չեմ ունենա»,- ասաց Աղասի Արշակյանը:
Հաջորդ տուժողը հայտարարեց, որ չի ճանաչել Մուշեղ Սաղաթելյանին, պարզապես իրեն ծեծելու ընթացքում ինչ-որ մեկն ասել է. «Սաղաթելյան, բավական է ծեծես»:
Դատական նիստը կշարունակվի վաղը: