Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ Է ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ

Քաղաքականություն

Դավիթ Շահնազարյանը Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին խոսելիս նկատեց, որ այսօր ոչ միայն Ղարաբաղն է բանակցային գործընթացից դուրս մղվել, այլ Հայաստանը: Նա մեջբերեց մեր իշխանության այն հայտարարությունը, թե խնդրի լուծման բանալին Իլհամ Ալիեւի ձեռքում է եւ Հայաստանից այսօր ոչինչ կախված կախված չի:

Նա խոսեց այս հարցում Հայաստանի դիվանագիտական պարտությունների մասին. մասնավորապես, Վյաչեսլավ Տրուբնիկովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները: Այն դեպքում, երբ մինչ այժմ այդ տարածքների մասին ասվում էր, որ լոկալ, տեղական հայկական ուժերի կողմից կատարվել է տարածքների ազատագրում:

Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը միայն Իլհամ Ալիեւի հետ ծանոթանալն էր: Իսկ մեր իշխանությունների միակ խնդիրն է ձգձգել Ղարաբաղի հարցի լուծումը: