Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ «ԴԵՌ ՍԻՐՈՒՄ Է» Ա1+-ԻՆ

Քաղաքականություն

«Մենք կարող ենք աջակցել Ա1+ին եթեր ստանալու հարցում, սակայն ինչ երաշխիք, որ հետո էլ այդ մրցույթում պարտվողը մեզ չի խնդրի պաշտպանել իր իրավունքներն»,- այսօր հայտարարեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեն Վլադիմիր Պրյախինը:

Պարոն Պրյախինը վստաեցրեց, որ իրենք հետեւում են Ա1+ի ճակատագրին եւ այս առիթով զրույցներ են վարել տարբեր մակարդակներով՝ ընդհուպ ՀՀ նախագահի հետ: Պրյախինի ասելով ՀՀ նախագահն անձամբ իրեն հայտարարել է, որ սիրում է Ա1+ին. «Այո, ասել է: Նա ընդհանրապես սիրում է լրագրողներին եւ շուտով ընդունելություն է կազմակերպելու լրագրողների համար»:

Ինչ վերաբերում է ՀՌԱՀ-ի դեկտեմբերի 24-ի մրցույթին, ապա ԵԱՀԿ երեւանայան գրասենյակի տնօրենի ասելով Ռոբերտ Քոչարայանը առաջարկել է մոնիտորինգ անցկացնել: Առաջարկը պարոն Պրյախինին ոգեւորել է:

Ա1+ի հարցից պարոն Պրյախինը սահուն անցավ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ անցկացնելու անհրաժեշտությանը: