Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԵԿՈՒՍԱՆԱԼ

Քաղաքականություն

«Ռոբերտ Քոչարյանը գնում է Մոսկվա § Վլադիմիր Պուտինի հետ քննարկում Վրաստանի հարցը, այնինչ Վրաստանի ներկայացուցիչների հետ չի հանդիպում § դա դիտվում է որպես խուսափում», - այսօր հայտարարեց «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը:

Նա վերադարձել է «Հայ-վրացական հարաբերությունները լայն կոնտեքստում» խորագրով սեմինարից, որը պետք է տեղի ունենար մինչ§ իշխանափոխությունը, սակայն կայացավ թավշյա իշխանափոխությունից հետո:

Ի դեպ, այս սեմինարին պետք է մասնակցեին հայկական կողմից նա§ պաշտոնական ներկայացուցիչներ: Այնինչ, Վրաստանը ներկայացված էր ԱԳՆ ներկայացուցիչներով, Ջավախքից, Թբիլիսիից հայ համայնքի անդամներով, իսկ Հայաստանը՝ միայն հասարակական կազմակերպությունների մակարդակով, ԱԺ-ն էլ ներկայացնում էր Շավարշ Քոչարյանը, այն էլ որպես ոչ թե օրենսդիր, այլ ընդդիմության ներկարայուցիչ:

Շավարշ Քոչարյանը նման վերաբերմունքը դատապարտելի է համարում § գտնում է, որ հար§անների հետ, անկախ նրանից, թե ովքեր են իշխանության, պետք է պահպանել ճիշտ հարաբերություններ, հատկապես, երբ ունենք բավականին մեծ հայ համայնք § Վրաստանով անցնող ճանապարհ:

Նա նկատեց, որ հայկական իշխանության գործելակերպի պատճառով է Հայաստանը Վրաստանով բեռնափոխադրումների համար վճարում մի քանի անգամ ավելի շատ գումար, քան Ադրբեջանը:

Միխայիլ Սահակաշվիլին, ի դեպ, այս առիթով հայտարարել է, որ պետք է պայմանները հավասարեցվեն: «Բայց դրա համար անհրաժեշտ է նորմալ հարաբերություններ Վրաստանի նոր իշխանությունների հետ», - գտնում է Շավարշ Քոչարյանը, - «Ու նա§ փոխադարձ շահեր»:

Վրաստանին անհրաժեշտ է Իրան-Հայաստան-Վրաստան ճանապարհ, իսկ մեր ճանապարհները բավականին լավն են, հատկապես Սադախլոյի հատվածը, որ նոր է վերանորոգվել, կարծում է Շավարշ Քոչարյանը: Այս ճանապարհը անհրաժեշտ է Հայաստան-Վրաստան- Ուկրաինա-Լեհաստան կապի համար: Սակայն առայժմ, Քոչարյանի կարծիքով, Հայաստանը ռուսամետ քաղաքականության հետ§անքով շարունակում է մեկուսանալ: