Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԸ ԸՆՏՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՆ

Քաղաքականություն

Հայաստանն այսօր կատարեց եւս մեկ պարտավորություն, որը ստանձնել էր եվրոպացիների առջեւ:

Այսուհետ զինապարտության տարիքին հասած երիտասարդը հնարավորություն կունենա ընտրելու, թե ինչ կարգով ծառայի` ծառայի սովորակա՞ն բանակում, աշխատանքայի՞ն ծառայություն անցնի, թե՞ հասարակական աշխատանքներ կատարի:

Դեկտեմբերի 17-ին խորհրդարանականները ՀՀ բնակչության համար ստեղծեցին նոր օրենք. 101 «կողմ», 2 «դեմ» եւ 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը: