Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԹԵ ԾԱՌԵՐԸ ԼԵԶՈՒ ՈՒՆԵՆԱՅԻՆ...

Հասարակություն

Կարապետ Ուլնեցի եւ Բաբայան փողոցների հարեւանությամբ գտնվող տարածքում 2 շաբաթ առաջ կատարվեցին ապօրինի ծառահատումներ: Այսօր տարածքում տնկվել են մի քանի եղեւնիներ, եւ տարածքի սեփականատերերը կատարած ծառահատումները համառորեն կոչում են «բարեկարգման աշխատանքներ»:

Այս տարածքի վերաբերյալ ստացած տեղեկությունները հակասական են: Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ պարոն Կոտոլիկյանը տեղեկացրել էր, որ տարածքը վարձակալության է տրվել ՝ բարեկարգման նպատակով : Իսկ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ճշտում է, որ տարածքը սեփականաշնորհվել է ՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Իսկ «Կանաչապատում» ՓԲԸ տնօրեն Աշոտ Ղազարյանը իր հերթին հայտարարում է, որ այդ տարածքում կատարված ծառահատումներն անօրինական են:
Ամեն դեպքում, ապօրինի ծառահատման համար օրենքով սահմանված պատիժ չկա: Կա միայն չնչին տուգանք...