Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ Ա1+ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հասարակություն

Ապրիլի 2-ին հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կվճռի Ա1+ հեռուստաընկերության ճակատագիրը: Մարտի 28-ին հանձնաժողովը կբացի եւ կքննարկի 37 դեցիմետրային հաճախականության մրցույթի մասնակիցների առաջարկությունները:

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի համաձայն մրցույթի մասնակիցների համար հավասար մրցակցային դաշտը պարտադիր է: Իսկ այսօր 37 դեցիմետրային հաճախականության վրա գործող Ա1+ ինֆորմացիոն հեռուստաընկերության հետ մրցակցում են Ա1+ -ի ուղղվածության հետ որեւէ կապ չունեցող 2 ընկերություն, դեռ ավելին տարբեր են նույնիսկ այդ երկու ընկերությունների ուղղվածությունը: Դոֆին ընկերությունը գրանցվել է 20 օր առաջ եւ նրա ուղղվածությունը դեռ անորոշ է, իսկ Շարմ ընկերությունը հայտնի է իր զվարճություններով: Այսպիսով, հանձնաժողովի որոշմամբ, Ա1+-ը մրցակցում է անորոշ ուղղությամբ եւ շոու ծրագրով զբաղվող ընկերությունների հետ: