Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Քաղաքականություն

«Հայաստանում պետք է իշխանության գան այն ուժերը, որոնք Արցախի հարցը գերխնդիր չեն համարում»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Վերջինս այն հաստատ համոզմանն է, որ մեր դիվանագիտության մեջ ընդհանրապես չպետք է լինի նման հարց. «Արցախի հարցը պետք է դառնա հայկական հարցի բաղադրամաս»:

Նրա կարծիքով, անկախությունից առաջ Արցախի հարցը գերխնդիր դարձնել կարող էին միայն տգետները, քանի որ պետություն չունեցող ազգը չի կարող տարածքային հարց բարձրացնել:

«Թուրքիան երջանիկ է, որ այսօր գոյություն ունի Արցախի հարց եւ ոչ թե, ասենք, Կարսի կամ Արդահանի»,-շարունակեց ԱԻՄ-ի առաջնորդը: Արցախն, ըստ նրա, մեզ մոռացնել է տվել նույնիսկ Հայաստանը: Պատճառն այն է, որ մեր երկրում, Հայրիկյանի կարծիքով, ժողովրդավարություն չկա, Ադրբեջանը հայտնվել է ավելի շահեկան վիճակում, քան` մենք:

Սրա պատճառն էլ այն է, որ տեռորիզմի դեմ պայքարում Հայաստանը «գործնականություն չդրսեւորեց»: «Ռուսաստա՞նն էր ստիպել: Դա վատ է: Բայց Քոչարյանն ինքն է հայտնվել Սադդամ Հուսեյնի կարգավիճակում: Նա կարո՞ղ էր իրեն թույլ տալ իր նմանի դեմ զորքեր ուղարկել: Բարոյապես ի վիճակի չէր», - բացահայտեց Քոչարյանի նախկին համախոհը: