Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԳՆԱԼ ԱՐՁԱԿՈՒՐԴ

Քաղաքականություն

Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանը չավարտվեց նաեւ այսօր։ Պատգամավորների այս շաբաթվա աշխատանքն աննախադեպ էր, քանի որ որեւէ օրենքի նախագիծ չի քննարկվել երկու օր շարունակ ու նաեւ միանգամից 30 պատգամավոր երբեւէ ցանկություն չէին ունեցել իրենց հարցերով պարզել ներկայացվող օրենքի բովանդակությունը։

Ազգային Ժողովի աշխատանքները ձգձգվեցին այն պարզ պատճառով, որ պատգամավորների շրջանում միանշանակ չի ընդունվում հարկային փաթեթի փոփոխությունը։ ԱԺ-ն, ամենայն հավանականությամբ, արտահերթ աշխատանքները կավարտի վաղը, երբ քվեարկություն կկազմակերպվի 2004 թվականի պետական բյուջեի, հարկայն փաթեթի փոփոխությունների եւ մի քանի տասնյակ օրենքների ընդունման համար։