Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՌԱԿ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲԱՐԵՓՈԽԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Քաղաքականություն

ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը առաջարկում է հայեցակարգային բարեփոխումներ «ՀՀ Ոստիկանության մասին» օրենքում, որը ընդունվել է 2001 թվականին:

Ըստ կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանի, վարչությունը եկել է այն եզրահանգման, որ «թեեւ օրենքները ընդունվում են եւ միջազգային փորձագիտության են ենթարկվում, բայց միեւնույնն է նրանք չպետք է քարացած մնան»:

«Կյանքը գնում է առաջ, գալիս է օրենքները բարեփոխելու պահանջ», - ասում է նա:

Արտախորհրդարանական այս կուսակցությունը մասնավորապես գտնում է, որ օրենքի մի շարք հոդվածներ ունեն լուրջ թերություններ եւ հակասում են ՀՀ սահմանադրությանը եւ Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիային: