Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀՐԱԺԵՇՏ ԿՏԱՆ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ

Քաղաքականություն

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւին հրաժեշտ տալու սգո արարողությանը մասնակցելու նպատակով այսօր Բաքու է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Բաքու է պատրաստվում ժամանել նաեւ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն։

Հրաժեշտի արարողությանը կմասնակցեն նաեւ Ադրբեջանի մայրաքաղաքում գտնվող Աջարիայի, Ղազախստանի, Ուկրաինայի, Թուրքիայի նախագահները։