Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆԸ՝ ՍԴ ՆՈՐ ԱՆԴԱՄ

Քաղաքականություն

Այսօր Ազգային Ժողովում տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Կիմ Բալայանի երդման արարողությունը։ Կիմ Բալայանը ՍԴ անդամ էր ընտրվել Խորհրդարանի որոշմամբ։

Արարողությանը ներկա էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի ներկայության պատճառով Կիմ Բալայանի երդման արարողությունը բոյկոտեցին ԱԺ ընդդիմադիր պատգամավորները։

Ոչ «Արդարություն» խմբակցության, ոչ էլ «Ազգային միաբանության» խմբակցության պատգամավորներից ոչ մեկը դահյլիճում ներկա չէր։