Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Քաղաքականություն

Այսօր ՀՀ Ազգային Ժողովը քննարկվում է ՀՀ կառավարության հեղինակած «Հարկային փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» նախագիծը։ Կառավարությունը առաջարկում է խստացնել ստուգումների կարգը եւ նույնիսկ վնասով աշխատող ձեռնարկություններին պարտադրել 5 տոկոսի չափով շահութահարկ վճարել։

Նախագիծը առաջացրել է գործարար պատգամավորների դժգոհությունը։ Նրանք կոչ են անում պատգամավորներին դեմ քվեարկել նախագծին, պնդելով, որ օրենքի ընդունումը կարող է որոշ ծառայությունների եւ ապրանքների թանկացման պատճառ դառնալ։

Կառավարության ներկայացուցիչ ֆինանսների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը, իր հերթին, նախագծի պահանջները պատճառաբանեց իբրեւ բյուջետային մուտքերի ավելացման եւ ստվերային տնտեսության կրճատման նպատակ։