Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ.«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՓՈԽԻ»

Քաղաքականություն

Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը հիասթափությունից եւ վրդովմունքից բացի այլեւս ոչինչ չի առաջացնում, հայտարարում է Հայաստանի Ժողովրդական Կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: «Մենք գտնում ենք, որ իշխանությունները կամա թե ակամա հովանավորում են մեղավորներին», - ասում է նա:

ՀԺԿ-ն շարունակելու է հետամուտ լինել այս գործի բացահայտմանը, վստահեցրեց այսօր Ստեփան Դեմիրճյանը ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ինչ վերաբերվում է Սահմանադրական բարեփոխումներին, Ստեփան Դեմիրճյանը համոզված է, որ Սահմանադրության փոփոխությամբ մեր երկրում ոչինչ չի փոխվելու:
Ստեփան Դեմիրճյանը վաղ համարեց խոսել նաեւ նախագահական ընտրությունների մասին: Սակայն հույս ունի, որ այդ ընտրություններով կդրվի ընտրակեղծիքների վերջը: