Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՈՏՈՆԵՐԸ ԿԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ԿԱՄ ՈՉ ՄԵԿԻՆ

Քաղաքականություն

Այսօր ԱԺ մի քանի գործարար պատգամավորներ, մասնավորապես Խաչատուր Սուքիասյանը, Ռուբեն Հայրապետյանը § այլոք, նախաձեռնեցին ստորագրահավաք, որը ուղղված էր լոտոների վերացմանը կամ դրանց մենաշնորհը պետությանը տրամադրելուն:

Ազատական գաղափարների կրող Խաչատուր Սուքիասյանը հայտարարում է, որ եթե պետությունը չի կարողանում վերահսկելի դարձնել ոլորտը, ինչի մասին խոստովանել էր Ֆինանսների § էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ուրեմն, թող պետությունն իր ձեռքը վերցնի լոտոների մենաշնորհը:

Ժամը 15-ի դրությամբ, անհրաժեշտ 44 ստորագրությունից 26-ն արդեն հավաքված էր: Ի դեպ, ստորագրող պատգամավորների մեջ կան նա§ հանրապետականներ, իսկ ՀՅԴ-ն պետք է իր նիստում քննարկեր, միանում է ստորագրահավաքին, թե ոչ: