Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՄԵՐ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Քաղաքականություն

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստին հանձնաժողովի անդամները լրագրողներին պատմեցին իրենց տպավորությունները ՌԴ խորհրդարանի ընտրությունների մասին: Նիստին ելույթ ունեցավ Ատոմ Մխիթարյանը, որը հետեւում էր ընտրություններին որպես ԵԱՀԿ դիտորդ:

Ըստ պարոն Մխիթարյանի, իռլանդացի իր գործընկերոջ հետ ընտրությունների օրը նա հասցրեց այցելել 10-ից ավելի տեղամաս: Իհարկե, որոշակի խախտումներ եղել են, ասաց նա, սակայն ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են պատշաճ մակարդակով: Միտումնավոր խախտում չի արձանագրել ոչ մի դիտորդ, նշեց Ատոմ Մխիթարյանը:

Նախընտրական փուլում նկատվել են որոշակի խախտումներ՝ քարոզարշավի վարման, ադմինիստրատիվ ծախսերի բաշխման հարցում: Սակայն ընդհանուր առմամբ ընտրություններն ազատ եւ արդար էին, նշեց ԵԱՀԿ անդամը: ԿԸՀ անդամները, որոնք այդ օրը ներկա էին ընտրություններին որպես դիտորդներ, ավելացրին, որ դրա համար ստեղծված էին բոլոր պայմանները:

Դիտորդներին զարմացրեց, որ ոչ մի տեղ նրանք չտեսան շենքերի պատին փակցված պաստառ, թեկնածուներին գովազդող նկարներ չկային նաեւ գովազդային վահանակների վրա: Քարոզարշավը տարվում էր հիմնականում մամուլով եւ հեռուստատեսությամբ:

Հայաստանի համեմատ Ռուսաստանում «բոլորին դեմ» քվեարկողները բավականին բարձր տոկոս կազմեցին: Տարբեր կազմակերպությունների անցկացված հարցումների թվերը ընդհամենը 1-2 տոկոսով էին տարբերվում ընտրությունների արդյունքներից:

ՌԴ նախագահն էլ իր ժողովրդի մոտ վայելում է այնքան մեծ հեղինակություն, որ բոլոր ռուսաստանցիները տալիս էին Պուտինի անունը, այնուհետ՝ Շոյգույի: «Ում կողքին կանգներ, կընտեին»,- նշեցին դիտորդները: