Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ

Քաղաքականություն

Պարզվում է երեք տարի շարունակ ԵԱՀԿ Մինսկի Խմբից անկախ գործում է մեկ այլ խումբ, որը մշակում է ԼՂՀ հակամարտության կարգավորման առաջարկները։ Խումբը սովորաբար հավաքվում է մերձմոսկովյան «Սնեգիրի» անվանունով հայտնի վայրում։ Բոլորովին վերջերս տեղի է ունեցել խմբի 5-րդ հանդիպումը, որից հետո երեք տարվա ընթացքում հնչած առաջարկությունները մշակվել եւ ներկայացվել են ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներին։

Հատկանշական է, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ ԼՂՀ ներկայացուցիչների հավանությանն արժանացած այդ առաջարկությունների մեջ չկա կետ, համաձայն որի ԼՂՀ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում։

Ռուսաստանյան հանդիպումների մասնակից դեմոկրատ Արամ Սարգսյանը պնդում է, որ իրենց խումբը միակն է, որին ԼՂՀ-ն լիիրավ մասնակից է։ «Այսօր պարզ է դառնում, որ դա միակ ֆորմատն էր, որտեղ իրոք գնացել են բանակցային գործընթացներ»,- ասում է Արամ Սարգսյանը։