Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱԿ-ԻՑ

Քաղաքականություն

Այսօր Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովում արտահերթ նիստ էր հրավիրվել։ ՄԱԿ անդամ Գագիկ Ստամբոլցյանի ԱԺ Պատգամավորի լիազորությունները դադարեցվել են, քանի որ նա նշանակվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն։

Կուսակցության ցուցակով Գագիկ Ստամբոլցյանին հաջորդում էին Սեւակ Առաքելյանը եւ Գագիկ Գրիգորյանը, որոնք ինքնաբացարկ են հայտնել, այնպես որ ԿՀԸ նիստին որոշվեց ԱԺ պատգամավոր գրանցել ՄԱԿ-ի ցուցակով նրանց հաջորդող Մնացական Պետրոսյանին։