Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Քաղաքականություն

Ղարաբաղը կամ պետք է լինի անկախ, կամ կազմի Հայաստանի մաս, սա է միակ ընդունելի տարբերակը ,- այսօր հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Սակայն նա չբացառեց խնդրի լուծման փոխզիջումային տարբերակը, որը ըստ Բաղդասարյանի պետք է բխի մեր շահերից:
«Օրինաց երկրի» նախագահը նկատեց, որ օրենքը երես է թեքել մեր երկրից: Ըստ Բաղդասարյանի, չի կարող օրենքի իշխանություն լինել մի երկրում, ուր գործադիրը գերիշխում է օրենսդիր եւ դատական իշխանություններին:

Նա անդրադարձավ նաեւ ամերիկյան զորքերի տարածաշրջանում հայտնվելուն: Միացյալ Նահանգներն անխոչընդոտ եւ միակողմանի որոշմամբ մուտք են գործում ցանկացած երկիր, որտեղ ահաբեկչության վտանգ կա. Այս միաբեւեռ աշխարհի տրամաբանությունը արմատավորվում է նաեւ մեր տարածաշրջանում . պետք է զգուշանա,լ խորհուրդ է տալիս Բաղդասարյանը եւ ավելացնում . առայժմ մեր խնդիրն է՝ լինել ուշադիր դիտորդ եւ հետագայում ընդունել ճիշտ որոշումներ՝ ելնելով մեր ազգային պետական շահից: