Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄ ԹԵ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

Քաղաքականություն

«Փոխլրացման`կոմպլեմենտար, քաղաքականությունը չի ենթարկվում խիստ կողմնորոշման», - այսօր ՄԱԱ կազմակերպած «Փոխլրացում, թե կողմնորոշում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳՆ-Ի ՀՀ քաղաքականության ծրագրավորման վարչության պետ Աշոտ Ոսկանյանը:

«Հայաստանի երրորդ հանրապետությունը ընտրել է Եվրոպական ինտեգրացման ուղղությունը. դա կողմնորոշում չէ: Եվ այն փաստը, որ Եվրոպան տարածաշրջանում ռազմական ներկայություն չունի, թույլ է տալիս Հայաստանին վարել փոխլրացման քաղաքականություն Ռուսաստանի § ԱՄՆ-ի հետ»: Բնականաբար, Աշոտ Ոսկանյանը համարում է, որ Հայաստանի վարած քաղաքականությունը մեր տարածաշրջանի համար ամենալավագույնն է:

«Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը բնականաբար կողմ է ազգերի ինքնորոշման սկզբունքին § չի ընդունում կոմպլեմենտար քաղաքականությունը, որն ինքը բնութագրեց «դփի հետ լավ հարաբերություններ» պահպանելու սկզբունք: Իսկ եվրոպական ուղղությունը Պարույր Հայրիկյանը ընտրում է, որովհետ§ հենց Եվրոպան է խրախուսում ազգերի ինքնորոշումը:

«Հեռանկար» ռազմավարական կենտրոնի ղեկավար Արամ Կարապետյանը չի հասկանում, թե ինչպես կարելի է փոխլրացնող քաղաքականություն վարել ԱՄՆ-ի § ՌԴ-ի հետ: «Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ համադրելի լինեն ռուս-ամերիկյան շահերը: Այսօր, կարծում եմ, բավականաչափ կարծր են այդ հարաբերությունները»:
Հայաստանում Ռուսական հենակետ կա, ի՞նչ կոմպլեմենտարիզմի մասին կարող է խոսք լինել, կարծում է Կարապետյանը § ավելացնում. «Դա ոչ թե փոխլրացում է, այլ հաճոյանալու քաղաքականություն. այդպես հաճոյանալով Ս§անն էլ չի մնա մեզ»:

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի համար արտաքին քաղաքականության մեջ ամենակար§որը ազնվությունն է, ինչն այսօր մեր քաղաքական այրերի մոտ պակասում է: Նա գտնում է, որ ինչ-որ պահի Հայաստանը սկսեց ազնիվ չլինել § հենց այդ պահից աշխարհը սկսեց Ղարաբաղի խնդրին նայել այլ անկյունից:

ՀՀՇ անդամ, «Արմատ» հ/կ հիմնադիր անդամ Երջանիկ Աբգարյանը փորձեց պարզել կոմպլեմենտարիզմը տակտիկական խնդիր է թե ստրատեգիական: Եթե դա ռազմավարական մոտեցում է, ոչ թե մարտավարական, ապա սխալ է: Ճիշտը մարտավարական կոմպլեմենտարիզմն է, որը թելադրվում է երկրի շահերով: Իսկ այսօր, Երջանիկ Աբգարյանի կարծիքով, Հայաստանը դարձել է Ռուսաստանի վասալը. «Մտել ենք անդառնալի կորուստների գոտի»:

Երջանիկ Աբգարյանը այսօրվա իշխանություններին անվանեց դավաճան, § ներկաներին հիշեցրեց, որ թե§ հայ-ռուսական ռազմավարական գործակցության մասին պայմանագրերը կնքվել են ՀՀՇ-ի օրոք, բայց այն ժամանակ իսկապես գործընկերային հարաբերություններ են եղել: Ու բացի այդ, այն ժամանակ ԼՂՀ-ի հարցը ուղղակի պահանջում էր այդ հարաբերությունները:
«Եվ այսօր էլ, եթե ռազմական գործողությունները վերսկսվելու թեկուզ մեկ տոկոսի հավանականություն կա, ուրեմն Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերություններն այլընտրանք չունեն», - եզրափակեց Երջանիկ Աբգարյանը: