Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐ ՔԱՂԱՔԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է

Հասարակություն

Այսօր, քաղաքապետարանի կողմից հայտարարված բարեկարգման, կանաչապատման եւ սանմաքրման միամսյակի շարունակությունն էր: Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն այցելեց Դավթաշեն, Աջափնյակ եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքներ:
Դավթաշենում շաբաթօրյակի այս օրն ուղեկցվեց Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700 ամյակին նվիրված հուշակոթողի բացումով:

Քաղաքապետը միանշանակ հայտարարեց, որ միամսյակի ավարտից հետո Երեւանը մաքուր քաղաք է լինելու: «Կփորձենք արդեն մեր սեփական ուժերով, քաղաքապետարանի, թաղապետարանի համապատասխան ծառայությունների եւ, իհարկե, երեւանցիների օգնությամբ ահպանել այդ մաքրությունը«, - հայտարարեց Ռոբերտ Նազարյանը: