Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՐԱՍԵՆՅԱԿԱԶՈՒՐԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ

Քաղաքականություն

Դեկտեմբերի 10-ը աշխարհում նշվում է որպես Մարդու Իրավունքների պաշտպանության օր։ Այդ առթիվ ԱԻՄ-ը մամլո ասուլիս էր հրավիրել։ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը գնահատականներ տվեց Հայաստանի Մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ Այդ բանն, ըստ նրա, իրավունք է տալիս պետական ոլորտում այդ խնդրով 4 տարի աշխատելը։

Եվ այսպես, ըստ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի մեր նախկին նախագահի, Հայաստանն ընդունել է մարդու իրավունքների վերաբերյալ գրեթե բոլոր կարեւոր միջազգային համաձայնագրերը, դաշնագրերը եւ մասնավորապես այդ պատճառով էլ Եվրախորհրդի անդամ է։

Պրն. Հայրիկյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանություններին խորթ են մարդն ու մարդու իրավունքներն ընդանրապես. «Նախագահն ու կառավարությունը եւ Ազգային Ժողովը կյանքի որեւէ ոլորտում մարդու իրավունքների առաջընթացին որեւէ կերպ չեն նպաստել, եւ եթե ինչ-որ ձեւական բան արել են, օրինակ՝ օմբուդսմենի հաստատությունը կամ մահապատժի վերացումը, ապա Եվրախորհրդի ճնշմամբ»։