Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՆ ՎՏԱՆԳ Է ԱՊՍՌՆՈՒՄ

Քաղաքականություն

«Հայոց լեզվի մասին» օրենքը եւ ընդանրապես հայոց լեզվի պահպանման հիմնախնդիրները քննարկման առարկա դարձան Ազգային Ժողովում։ Խնդրի կապակցությամբ հատուկ խորհրդարանական լսումներ էր կազմակերպել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը։

Քննարկումներին ներկա գիտնականները, ուսուցիչները, մտավորականները միակարծիք էին, որ «Հայոց լեզվի մասին» օրենքը բավականաչափ լիբերալ է եւ օրենքում պետք են որոշակի փոփոխություններ։

Բացի դրանից, աղետալի վիճակում հայտնված հայոց լեզուն պահպանելու նպատակով անհրաժեշտ է պետական մոտեցում։ Դա ասյօր այդքան էլ հեշտ գործ չէ, քանի որ երիտասարդներից մինչեւ պատգամավորներ բոլորը խոսում են թերի մայրենի լեզվով։